Մերօրյա դեպքերը ամեն օր մեր զինվորներին հերոսանալու առիթ են տալիս: Մեր կողքին ապրող տղաները հայրենի հողը պաշտպանելու համար հերոսանում են ամեն օր: Նրանցից մեկի՝ տաղանդավոր Վահագն Հայրապետյանի մասին իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել Մարիամ Մարտիրոսյանը:
Մարիամ Մարգարյանն իր սոցհարթակում գրել է հետևյալը. «Ճանաչենք մեր հերոսներին. Վահագն Հայրապետյանը Մարտունիի շրջանի ժամկետային զինծառայող է: 35 օր հերոսական պայքարներից հետո ստացել է վիրավորում: Վիրահատել են Ստեփանակերտում և տեղափոխել Երևան:
Բացի հայրենիքի պաշտպան լինելուց Վահագը նաև Թերլեմեզյանի սան է, տաղանդավոր նկարիչ: 2 օր առաջ սկսել է նկարել նոր շարք:
Նկարներում ամեն մանրուք կարևոր է, Վահագը ոչինչ պատահական չի անում: Ասում է` շարքը կլինի շարունակական:
Արագ ապաքինում մաղթենք Վահագին, իսկ վրձինը թող բեղուն լինի: Շնորհակալ ենք:
Փառք և պատիվ մեր հերոսներին:
Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:
Մ. Մարտիրոսյանը հանրայնացրել է նաև Վ. Հայրապետյանի ստեղծած նկարները: