«Ճիշտ եք անում, ադրբեջանցի մայրեր…» Լալա Մնացականյանի ուշագրավ անդրադարձը

Սիրված արտիստուհի Լալա Մնացականյանն անդրադարձել է այս օրերին ադրբեջանական իրականության մեջ առաջ եկած մայրերի բnյկոտին: Նա խրախուսել է մայրերի նմանօրինակ բողոքի դրսևորումները:

Դերասանուհին, դիմելով ադրբեջանցի մայրերին, գրել է, որ իրենք ճիշտ են վարվում, երբ ավտոմեքենաների տակ պшռկելով փորձում են կանգնելցնել Ալիևին, չեն թողնում իրենց զավակներին մարտի դաշտ տանել, քանզի գիտեն հայ զինվորների բազկի ուժը:

Դերասանուհին նշել է, որ ի տարբերություն մայրերի փեշերից վախվորած կшխվшծ ադրբեջանական զինվորների՝ հայ զինվորները մարտի դաշտ մեկնելու համար անհամբերությամբ հերթ են կանգնում:

Լ. Մնացականյանն այն կարծիքն է հայտնել, որ ադրբեջանցի մայրերը դեռ մայրական կաթի հետ վախ են ներշնչում իրենց զավակներին: Հայ զինվորը վախ չունի քանզի նրա պայքարը հայրենի հողի համար է, ինչը քոչվոր ցեղը դժվար թե հասկանա:

Դերասանուհին իր դիմում-կոչն ավարտել է՝ դարձյալ ադրբեջանցի մայրերին հորդորելով չուղարկել իրենց զավակներին մարտի, քանզի չկա դեպք, երբ ճնճղուկը արծվի հետ է մարտի բռնվում:

Ճիշտ եք անում, ադրբեջանցի մայրեր, որ պառկում եք մեքենաների տակ, որ չթողնեք ձեր զավակներին պատերազմ տանեն: Ճիշտ եք անում,…

Опубликовано Lala Mnatsakanyan Вторник, 6 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: