«Մա՛մ ջան, այսօր ի՛մ տոնն է, որովհետև ունեմ քե՛զ, որովհետև այսօր ծնվել ես դո՛ւ»․ ահա, թե ինչպես է շնորհավորել մայրիկին Դիանա Գրիգորյանը

Հայտնի պրոդյուսեր, բազմաթիվ հեռուստասերիալների հեղինակ Դիանա Գրիգորյանը մայրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել մոր ծննդյան առիթով և հուզիչ շնորհավորանք հղել նրան։

Լուսանկարին կից գրառում է կատարել, որտեղ պատմել է իր մայրիկի և, առհասարակ, մոր բնույթի, տեսակի մասին։ Դիանան մասնավորապես գրել է․ «Հիշում եմ, երբ մայրս ասում էր․ «Այ, երբ կմայրանաս, կհասկանաս ինձ»…

Մայրը չափից ավելի է տալիս, չափից ավելի անհանգստանում, զայրանում, խորհուրդներ տալիս, չափից ավելի Սիրում , այո՛, Սիրում….Դարձա մայր, մա՛մ, բայց դու ինձ համար լավագույնն ես։

Քո հոգատարությունը, զավակներիդ ծայրահեղ նվիրվածությունը և հիվանդագին սերը հերիքում է բոլորիս՝ թե՛ ինձ, թե՛ զավակներիս: Մա՛մ ջան, այսօր ի՛մ տոնն է, քանի որ ունեմ քե՛զ, քանի որ այսօր ծնվել ես դու՛ և Երանի ինձ, որ ունեմ քեզ։ Տիրոջը միակ խնդրանքս քեզ առողջ կողքիս տեսնելն է։

Ուզում եմ ամեն օր աշխատանքից վերադառնալիս՝ զգամ պատրաստածդ ընթրիքի անմահական բույրը և տեսնեմ առողջ ժպիտդ, որն յուրաքնաչյուր օր ինձ ճանապարհում և դիմավորում է: Մա՛մ, եթե կաս դու, կամ նաև ես․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!