Մա՜մ չնեղանաս, որ ինձ բերեցին, քեզ երդվել էի, որ ոտքով կգամ. Զոհված հերոսի հուզիչ տողերը հասան մորը

Յուրա Հարությունյանը ավարտելով Իջևանի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետը մեկնեց ծառայության այնպես ինչպես բնորոշ էր իրեն՝ մեծ կենսասիրությամբ։ Այո, նրանից չափազանց կենսախնդություն էր հորդում և այնքան այնքան պլաններ։ Յուրայի տեսակը իսկական ուժեղի կերպար էր։

33օր պայքարելիս այնքան հերոսություններ էր արել, որ նրա ընտանիքին անընդհատ զանգում էին իր ընտանիքին ու պատմում։ Քույրը՝ Նինան, մահից հետո հեռախոսի մեջ տողեր է գտել, որոնցից պարզապես փշաքաղվել է։ Յուրան մորն է ձոնել մի քանի տող, հստակ գիտակցելով, որ հետ գալը անհնարին է դառնալու։

Փաստորեն Յուրան չնայած փառահեղ գործունեության, որը արել է բանակում, հստակ գիտակցել է, որ ամենը բարդ է ու գուցե չկարողանա մորը տեսնել և գրառումն է արել, որը կարդալով անհնար է արցունքախեղդ չլինել։

Որտե՞ղից 19տարեկանի մեջ այսքան ներուժ ու կամայնություն, որը կարողացել է էդպիսի պայմաններում, էսպես վերարտադրել իր էմոցիաները ու պատկերացումները։

Понравилась статья? Поделиться с друзьями: