Այսօր, հայտնի դարձավ, որ մահացել է Ն․Փ․-ի հայրը՝ Վլադիմիր Փաշինյանը։
Վ․Փ․ տարբեր հիվանդություններ էր կրում և վերջերս էլ «Նաիրի»-ում էր բուժում ստանում, սակայն գուցե ստրեսները նրան առավել հյուծեցին, քանզի հասկանալի է, որ որևէ ծնողի համար հեշտ չի կարող լինել տեսնելը, ոնց է ամենաբարձր կետից սկսվում իր երեխայի գլորումը, իսկ այս դեպքում դա ակնհայտ է, որովհետև ընդամենը որոշ ընթացք առաջ «փրկչի» իրավիճակում հայտնված իր տղան, դարձավ հիմա անձ, ում անունը շոշափվում է «դավաճանություն» բառի հետ։
Թե ինչպես այս ամենը իր անդրադարձը ունեցել Վլադիմիր Փ․-ի վրա, մենք կարող ենք ենթադրել նրա առողջականի վատթարացման ու դրա հետևանքով մահանալու հետ։ Ն․Փ․ հիմա գտնվում է մեծ սթրեսային հարվածների տակ ու սա էլ գումարվեց, որովհետև ծնողի կորուստը անասելի ցավ է ու կապ չունի որքան ես մեծացել։
Ցավակցությունների պահ է, հետևաբար ցավակցենք վարչապետին։