Հերթական բոթն ենք ստանում․ կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Նա ընդամենը 61 տարեկան էր։ Հ․ Պարոնյանի երաժշ․ կոմեդիայի պետթատրոնի դերասանուհին ծնվել էր 1959-ի հունվարի 14-ին՝ Երևանում։ 1977-ից սովորել է իր կյանքի թատրոնին կից թատերական ստուդիայում՝ Զ․ Աբրահամյանի դասարանում, իսկ 1988-ից աշխատանքի է անցել թատրոնում։ 1997-ից 2005 թվակններին «Բոհեմ» թատերախմբի կազմով շրջագայել է Եվրոպայով։
Բացի թատերական գործունությունից, նկարահանվել է նաև սերիալներում՝ կերտելով սիրված կոլորիտային դերեր։ Նա հատկապես հիշվել է «Վերվարածներում», «Գերդաստանում», «Իմ տունը իմ ամրոցն է»-ում, «Մեր բակը 4-ում», «Վեր կաց և քայլիրում»։
Մեծագույն ցավ է նման տաղանդավոր դերասանուհու կորուստը, նա իր դերերում հիանալի կերպով է ներկայացրել կոլորիտը, որը լավագույնս է նկարագրվել իր կերտած դերերում։
Ցավակցում ենք դերասանուհու հարազատներին և թատերասեր ողջ հանրությանը։ Հիրավի, սա մեծագույն կորուստ է հայ թատերական աշխարհի համար։