Մահվան ելքերով հրդեհ «Պռոշյան կոնյակի գործարանում». մանրամասներ ցավալի դեպքից

Այսօրվա օրը սկսվել է ցավալի ելքերով ուղեկցվող դեպքերի շարքով: Ընդ որում, դեպքերը հիմնականում Արմավիրյան տարածաշրջանում են: Նախ արմավիրյան խմիչքի արդեն հայտնի դեպքը ապշեցրեց և զգաստացրեց հանրությանը, ապա նաև Արմավիր համայնքում գտնվող Պռոշյանի կոնյակի գործարանում բռնկված հրդեհը:

Հրդեհի մասին իր էջում որոշակի տեղեկատվություն է հանրայնացրել ԱՆ մամլո քարտուղար Ա. Նիկողոսյանը՝ մանրամասներ հաղորդելով դրա պատճառով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:

Հրդեհը, ցավոք սրտի, ուղեկցվել է մահվան ելքերով: Տեղում գտնվող քաղաքացիներից երկուսը, ըստ Ա. Նիկողոսյանի հանրայնացրած հայտարարության, մահացել են, իսկ չորսը փոխադրվել են հիվանդանոցներ՝ հակաշոկային շտապ բուժօգնություն ստանալու համար:

Ա. Նիկողոսյանը տեղեկացնում է, որ հակաշոկային բուժօգնություն ստացող քաղաքացիները տարբեր աստիճանների այրվածքներ են ստացել: Առաջին անհրաժեշտ բուժօգնությունից հետո նրանց փոխադրելու են Այրվածքաբանական կենտրոն:

Այս մասին առաջիկայում նոր, թարմացված տեղեկատվություն ևս կտրվի, իսկ մինչ այդ ստորև ներկայացնում ենք Ա. Նիկողոսյանի հանրայնացրած սկզբնական տեղեկությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: