Հերոս տղաները հայրենիքն այլ կերպ սիրեցին։ Նրանց հայրենասիրությունը ձգվեց մինչև հայրենիքի սահմանը և այնտեղից վեր բարձրացավ մինչև երկինք ու երկնքից էլ վեր։ Ու հիմա էլ նրանց սերը դեպի հայրենիք վերևից է տարածվում։
Նրանց սիրով պաշտպանած ու հայրենիք նվիրած տղաների անունները կապրեն այնքան, քանի կխոսենք նրանց մասին։ Ուրեմն անմահացնենք հավետ հնչեցնելով նրանց անունները։ Ճանաչենք անուն առ անուն։ Արթուր Գրիգորյան։ Ծնվել է 2001 թվականին։ Հերոս տղան Ավանից էր։ Արթուրը 2020-ին մեկնեց ծառայության։ շ
Հայրենիքի սուրբ պարտքը տալիս էր Ջաբրայիլում։ Ոչնչից չի բողոքել և չի դժոգել։ Ծառայությունը սիրով էր անցկացնում։ Չի դժգոհել նույնիսկ պատերազմի օրերին։ «Մամ ջան, ամեն ինչ լավ ա, ընտիր ա»,- ասում էր Արթուրը պատերազմի օրերին։
Առաջնագծում է եղել նաև Արթուրի հայրը` Արմանը, ով մեկնեց առաջնագիծ պատերազմի հաջորդ օրը։ 33 օր ու գիշեր հայր ու որդի թեժ պայքար մղեցին և տեղի ունեցավ սարսափելին`հանուն հայրենիքի ընկավ Արթուրը։
Մեր խորին ցավակցություններն ենք հղումհերոսի ընտանիքին և հարազատներին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս…