Մայրիկին նվիրված երիտասարդի կատարումը ցնցել է ժյուրիին ու հանդիսատեսին. սա տեսնել է պետք

Վահեն գյումրեցի հերթական տաղանդավոր երիտասարդներից է, որ իր կատարմամբ ապշեցրել ու հիացրել է ժյուրիին ու հանդիսատեսին:

Բացի բացառիկ կատարողական վարպետությունը, տասնվեցամյա երիտասարդը նաև փայլուն երաժշտական ճաշակ ունի: Այդ մասին են վկայում նրա երաժշտական ընտրությունները:

Զազի երգը կարատելով Վահեն կարողանում է հաջողությամբ հաղթահարել առաջին փուլը՝ փոխադրվելով երկրորդ փուլ: Նրա անունն առաջինն են կարդում որպես հաջորդ փուլ անցած մասնակից՝ անսպասելի երիտասարդի համար:

Հաջորդ փուլի երաժշտական մատուցման համար տղան ընտրել էր Շուշան Պետրոսյանի երգը՝ նվիրված մայրիկին, որն էլ ցնցում է բոլոր ներկա գտնվողներին: Ժյուրիից հատկապես Անդրեն ու Էմմին էին չափազանց հուզվել:

«Ախ երանի» գեղեցիկ երգը հուզել է բոլոր ներկաներին: Համատարած բրավոների տակ երգիչը բեմում կանգնել է երկար: Նրա փոխանցած հույզերն ու զգացողություններն այնքան շատ էին ու մեծ, որ այն փոխանցվում է նույնիսկ էկրանից այս կողմ:

Առաջարկում ենք վայելել Վահեի չքնաղ ու անկեղծ կատարումը ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: