Մայրիկի ծննդյան օրը երեխաներն անակնկալ մատուցեցին, որը հուզել էր բոլոր ներկաներին․ հուզիչ տեսանյութ

Մայր․․․ ընտանիքի ամենանուրբ ու քնքուշ էակը։ Որքան էլ ասենք, գրենք ու երգենք, էլի քիչ է մորը մեծարելու համար։ Անհաշիվ են մորը նվիրված բանաստեղծություններն ու պատումները։

Եվ չնայած այն բանին, որ երեխաները մշտապես մեծարում ու անսահման սիրով են ցանկանում օծել մայրերին, միևնույնն է՝  մոր համար ամենավիարական երազանքը մնում է կապված երեխաների հետ, նրանց կողմից ամենափոքր, ամենաաննշան գեղեցիկ խոսքն անգամ մոր համար տիեզերք արժի։ Երեխան լինի առողջ, չլինի քաղցած, լինի կյանքով բավարարված և այս շարքը կարելի է անվերջ թվարկել։ Ահա դրանք են մոր ցանկություններն ու երազանքները։

Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ չորս երեխաների մայրը իր ծննդյան օրը անսահման երջանկության զգացումը հոգում հիանում ու հպարտանում է իր զավակներով։

Չորս երեխաները անակնկալ են մատուցել սիրելի մայրիկին՝  նրա համար կատարելով մորը նվիրված գեղեցիկ երգ։ Բոլոր ներկաներին անսահման հուզել էր երեխաների հրաշալի կատարումը, նրանց սերն ու գորովը՝ ուղղված մայրիկին։

Մայրը երջանկությունը սրտում, իսկ երջանկության արցունքն աչքերին ուղղակի հիանում էր նրանցով։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: