Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկվա արտառոց դեպքին: Քահանան Վոլգոգրադյան եկեղեցու հոգևոր հայրն է:
Նա պատմում է, որ անձամբ է ճանաչել այդ ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Սիման, երկար տարիներ Վոլգոգրադյան եկեղեցում ատենապետուհի է եղել՝ ծառայելով եկեղեցուն:
Քահանան այնքան ջերմությամբ ու հիացմունքով է խոսում Սիմայի մասին, նշում, որ նա կենսասեր ու բարեսիրտ աղջիկ էր: Կարենը անձամբ քահանա Օհանյանից է խնդրել Սիմայի ձեռքը՝ վստահեցնելով, որ լավ հայր ու ամուսին կլինի:
Կարենից ստացած սկզբնական դրական վերաբերմունքը փլվել է, երբ նա ամուսնացել է Սիմայի հետ: Քահանան պատմում է, որ Կարենն իր բոլոր անհաջողություններում մեղադրել է Սիմային:
Նա իր հարազատների հետ ևս կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է եղել, իսկ սկեսուրն անչափ սիրել է Սիմային:
Մշտական մեղադրանքներն ի վերջո հանգել են բաժանության, սակայն Սիման չի արգելել հորը շփվել երեխաների հետ: Հերթական շփումն այսպիսի ավարտ է ունեցել: Քահանայի գրառումը՝ կից: