Վահագ Ռաշը նոր ու գեղեցիկ երգ է ներկայացրել, որն ունկնդրին տեղափոխում է մանկություն՝ թարմացնելով մանկության ջերմ ու տաք հիշողությունները, արթնացնելով վաղ տարիների ընկերների հարազատ ու թանկ դիմապատկերը:
Երգը զուլալ աղբյուրի նման հանգիստ ու մեղմ է հոսում՝ առաջ բերելով շատ թանկ հուշեր: Այն հենց այդպես էլ վերնագրված է. «Հուշեր»: Գեղեցիկ երգի նուրբ մեղեդու հեղինակը Հասմիկ Արշակյանն է, իսկ իմաստով ու քնքշությամբ լի խոսքերը հեղինակել է Անահիտ Սիմոնյանը:
Երգի գործիքավորմամբ զբաղվել է Վահան Նահապետյանը, իսկ հոլովակը պատրաստել է Սերժ Գաբյանը: Երգում Լիլիթ Ռոշանյանի կատարմամբ ջութակի մեղմ հնչյուններ են հնչում, որն ավելի է հարստացնում ստեղծագործության մեղեդին:
Վ. Ռաշը, նոր գործն իր սոցհարթակում տեղադրելով՝ իր ունկնդրին առաջարկում է ունկնդրումից հետ կիսվել զգացողություններով, քանի որ իրեն հետաքրքիր է, թե ինչքանով է նա կարողացել դիպչել մարդկանց սրտի լարերին:
Գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել կցված հոլովակում: