Մանրամասներ այսօր մահացած զինծառայողի և նրա ընտանիքի մասին

Զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի ցավալի, անսպասելի ու անժամանակ կորստի լուրը կեսօրից հետո տարածվեց լրատվական դաշտում: Ըստ տարածվող տեղեկատվության՝ նա գիտակցության կորուստ է ունեցել, ընկել է, որից հետո նրան հիվանդանոց են փոխադրել, սակայն զինծառայողը մահացել է:

Արդեն երեկոյան լրատվամիջոցներին որոշ մանրամասներ են հայտնի դարձել զինծառայողի ու նրա ընտանիքի անդամների մասին: Ըստ հանրայնացված տեղեկությունների՝ Խ. Բաղդասարյանը եղել է տասնինը տարեկան:

Նրա ընտանիքը Արտենի համայնքի բնակիչներ են, սակայն հանգամանքների բերումով վերջին տարիներին բնակություն են հաստատել ռուսաստանյան տարածաշրջանում: Հայտնի է, որ Խ. Բաղդասարյանը հայրենիք է վերադարձել հատուկ զինծառայության մեկնելու և հայրենիքին պարտքը տալու համար:

Իմանալով զավակի մասին լուրը՝ ընտանիքի անդամները վերադարձել են Հայաստան: Հայտնի է, որ Խաչիկը մեկ քույր է ունեցել, հայր ու մայր: Ընտանիքում նա միակ տղա զավակն էր: Ընդ որում, տղան որևիցե առողջական դժգոհություն կամ խնդիր չի չի ունեցել:

Понравилась статья? Поделиться с друзьями: