Այսօրվա ցավալի դեպքերի շարքը եկավ լրացնելու երթուղային վթարը, որը տեղ է ունեցել երեկոյան ժամը վեցից քիչ անց: Դեպքը տեղի է ունեցել Սևանից Դիլիջան ուղևորվող միկրոավտոբուսի հետ, որը ուղևորներ է փոխադրել:
Մարզային ճգնաժամային կառույցը երեկոյան վեցից հետո տեղեկություն է ստացել, որ վթարվել է միկրոավտոբուս: Պարզվել է, որ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվեկ Ծովագյուղ համայնքի խաչմերուկում:
Վթարի պատճառը հայտնի է. Ծովագյուղի խաչմերուկում իրար են բախվել Ֆորդ մակնիշի մեքենան և ուղևորատար Գազելը: Հայտնի է, որ դեպքի պատճառով տուժել են առնվազն տասներկու ուղևոր:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ուժերը բոլոր տուժածներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Տուժածներից տասնմեկին փոխադրել են Սևանի հիվանդանոց, իսկ մեկ քաղաքացու էլ փոխադրել են Դիլիջանի հիվանդանոց:
Բոլոր տուժածները անցել և շարունակում են անցնել հետազոտություների և առաջին անհրաժեշտ բուժօգնության փուլը: Հայտնի է նաև, որ հիվանդանոց փոխադրված քաղաքացիների մեջ մանկահասակ երեխաներ չկան: