Մաշա Մաթևոսյանը Միշա Գալուստյանի նոր հումորային տեսահոլովակում․ Մաշան մանրամասներ է ներկայացրել․ տեսահոլովակի պրեմիերա

Ռադիոհաղորդավարուհի Մաշա Մաթևոսյանն, ով վերջին տարիներին հանրությանն առավել ճանաչելի դարձավ Women’s club-ից, մասնակցություն է ունեցել Միշա Գալուստյանի նոր տեսահոլովակում, որտեղ կերտել է Միշայի կնոջ կերպարը։

Միշայի հետ ծանոթացել է հենց նկարահանման հրապարակում։ Մաշան հետաքրիր մանրամասներ է պատմել նկարահանման ողջ ընթացքից։

Ասել է, որ ծովում պետք է սկուտեր վարեր։ Առաջարկից Մաշան ուղղակի սարսափել է, սակայն նրան ասել են, որ այդ մասով մի բան կմտածեն։ Մաշայից խնդրել էին հերկուլես և հավկիթ բերել։

Դերասանուհուն թվացել էր, թե նկարահանման համար է անհրաժեշտ, բայց տեղ հասնելուն պես պարզվել է, որ մթերքները Բուզովային էր անհրաժեշտ, ով շնորհակալ է եղել և նշել, որ չափազանց շոյված է, որ Մաշան Հայաստանում լինելով ճանաչված դերասանուհի՝ իր համար հերկուլես ու հավկիթ է բերել։

Հեռուստահաղորդավարուհին նաև պատմել է, որ իր կերպարի համար Միշային խորհուրդ է տվել Գարիկ Մարտիրոսյանը։ «Անսպասելի էր, որովհետև Գարիկին մոտ տասնութ տարի չէի տեսել:

Հաճելի էր, որ տարիկներ անց ինձ հիշել է: Գուցե Գարիկը նաև հետևել է Women’s club-ի եթերներից մեկն ու հիշել է»,- նշել է Մաշան: Տեսահոլովակը՝  ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: