Մաշա Մնջոյանի ցնցող ելույթը՝ «Ձայնի» կիսաեզրափակչում (տեսանյութ)

Հրաշալի երգչուհի, գեղեցկուհի հայուհի Մաշա Մնջոյանը, որը մասնակցում է ավստրալական «Ձայնը» նախագծին, այսօր կիսաեզրափակիչ փուլին է մասնակցել, որտեղ, սակայն, չի կարողացել հաղթել ու լքել է պայքարը։

Մաշան կատարել է Լեդի Գագայի և Արիաննա Գրանդեի «Rain On Me» հիթը՝ ցնցող շոուով, որն անմոռանալի կլինի հանդիսատեսի համար։ Ելույթի ընթացքում վերևից «անձրև» էր գալիս, իսկ պարողները համահունչ ներկայացում էին ցուցադրում։

Մաշան ուղղակի ցնցող տեսք ուներ։ Մնջոյանը սև փայլուն կոստյում էր կրում, որը մի կողմից կոմբինեզոն էր, մյուս կողմից՝ զգեստ։ Նա այն համադրել էր համահունչ փայլերով սև բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հետ էին սանրված՝ թաց հարդարմամբ, իսկ շպարը, հագուստին համահունչ, մուգ սև էր։

Թեև Մաշայի ելույթը ցնցող էր՝ հավանության արժանանալով ժյուրիի անդամների կողմից, նրա մարզիչ Բոյ Ջորջն ընտրեց Մաշայի մրցակցին՝ թույլատրելով նրան շարունակել պայքարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: