«Մատոռս թազածրին, օր վերադառնամ ձեզի մոտ.» Նարինե Ոսկանյանը խոսել է վիրահատությունից հետո

Այսօր կեսօրին կայացել է Ն. Ոսկանյանի բարդ սրտային վիրահատությունը: Դրանից անմիջապես հետո համացանցում հայտնվել են նրա՝ վիրահատությունից հետո արված լուսանկարները: Տեղեկություն էր տարածվում, որ նրա ինքնազգացողությունը լավ է, հումորի զգացողությունը՝ տեղը:

Քիչ առաջ մեկ այլ տեսագրություն ևս հանրայնացվեց հիվանդանոցից: Դերասանուհին վիրահատությունից հետո խոսել է կարողացել և ցանկացել է անձամբ բոլորին ասել, որ իր մոտ ամեն ինչ լավ է: Նա նշել է, որ դեռ շարժվել չի կարող, բայց լավ է զգում իրեն:

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախ իր մասին մտահոգվող բոլոր մարդկանց, հետո նաև Նորքի հիվանդանոցի բուժանձնակազմին, որոնց շնորհիվ հաջող էր անցել վիրահատական գործընթացը:

Ն. Ոսկանյանը կատակով ասել է, որ իր շարժիչը (մատոռը) թազացըրել են, որ ինքը նոր եռանդով վերադառնա ժողովրդի մոտ: Դերասանուհին իրեն բնորոշ ջերմ ոճով սիրո խոստովանություն է արել բոլոր մարդկանց՝ օդային համբույրներ ուղարկելով:

Ն. Ոսկանյանի հետվիրահատական խոսքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: