Մարգարիտա Խաչատրյանը, ով առավելաբար իր թատերական ու ֆիլմային դերակատարումներով է հայտնի, նաև երգում է: Նա նոր երգ է ներկայացրել՝ նվիրված հայ զինվորին: Երգի հեղինակներից մեկը հենց Մարգարիտա Խաչատրյանն է:
Երգը վերնագրված է «Հայ զինվոր»: Երաժշտության հեղինակը Արթուր Հակոբյանն է, իսկ երաժշտության հեղինակը Մարգարիտա Խաչատրյանն է:
Ներկայացնելով այս երգը՝ Մ. Խաչատրյանը ցանկանում է այդպիսով ոգևորել և ոգեշնչել հայ սահմանների պահապաններին՝ զինվորներին:
Երգը յուրօրինակ սիմվոլիկ մայրական աղոթք է՝ ուղղված մեր զինվորներին՝ մայրական սրտից: Այն կարծես մոր աղոքի դրսևորում լինի՝ բխած բոլոր մայրերի սրտից ու մտքից:
Մարգարիտա Խաչատրյանի ներկայացրած երգի հետ մատուցվող տեսահոլովակում մերօրյա դեպքերն են, մերօրյա սահմանապահները, ովքեր գիշեր ու զօր հերոսանում են մեր սահմանների անառիկությունը պահելու համար:
Մարգարիտա Խաչատրյանի այս ստեղծագործությունը, որ բխում է բոլոր մայրերի սրտից, կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ: