Մարդիկ ամեն կերպ ցանկանում են լքել երկիրը․ անհավանական թվացող կադրեր Աֆղանստանից․ տեսանյութ

Աֆղանստանի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարը։ Անհավանական է, որ քսանմեկերորդ դարում կարող են նման իրադարձությունների զարգացումներ լինել։

Փաստը է այն, որ, այնուամենայնիվ, դրանք տեղի են ունենում և մարդկությանը պահում ահ ու սարսափի մեջ։ Հայաստանյան դեպքերից և Երկրի տարբեր ծայրերում տեղի ունեցող ունեցածը ստիպում է մարդուն հասկանալ, որ աշխարհում ամենակարևոր բանը թերևս խաղաղությունն է։ Աֆղանստանի բնակչությունն այս օրերին ցանկանում է լքել երկիրը։

Լքել և փրկել թե՛ իրեն, թե՛ ընտանիքը։ Համացանցում երեկվանից տարածվում են կադրեր, որտեղ նկատելի է, որ փոխադրամիջոցների խցանումներն անծայրածիր են։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ օդանավակայանի աշխատանքները նույնպես դադարեցված են և փոխադրումներ չեն իրականանում։

Աֆղանստանից եկող կադրերում երևում է, թե ինչպես է հասարակութունը փորձում փախչել․ նրանք մագլցելով խոչընդոտների վրայով՝ փորձում են բարձրանալ օդանավ։ Մարդիկ ցանկանում ամեն կերպ դուրս գալ երկրից։

Տեսանյութում տեսանելի են մարդկային անվերջանալի, մեծ հոսքեր և լսելի՝ կրակոցների ձայներ։ Այս մասին դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: