Մարիամ Ալեքսանյանն իր 24-ամյակն անցկացրել է Դուբայում․ լուսանկարներ

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այսօր տոնել է ծննդյան քսանչորսամյակը։ Այս տարեդարձին Մարիամը որոշել էր տոնական խնջույք չկազմակերպել, իսկ դրա փոխարեն քսանչորսամյակն անցկացրել է Դուբայում։

Դերասանուհին համացանցային իր հարթակում լուսանկար է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը․ «Քսանչորս տարեկան, դե՛, շնորհավոր ծնունդս»։ Դերասանուհու հետևորդներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել նրան և մեկնաբանություններում հանդես են եկել բազմաթիվ ջերմ  ու բարի բարեմաղթանքներով։

Մարիամը բացի լուսանկարից նաև ինսթագրամյան «պատմություններ» բաժնում հրապարակում էր կատարել, որտեղ փչել է ծննդյան մոմերը։ Մարիամը մասնակցել է մի շարք նախագծերում՝ հեռուստասերիալներում, սիթքոմերում։ Նրա մասնակցությամբ վերջին նախագիծը «Հարս չկա» սիթքոմն էր։ Նա սիրվել է հեռուստադիտողի կողմից և ունի երկրպագուների բավականաչափ խումբ։

Երիտասարդ դերասանուհին նրանց հետ ակտիվ շփումներ է կազմակերպում համացանցային հարթակում, հիմանականում հարցուպատասխան ձևաչափով և ակտիվ ու հնարավորինս անկեղծ պատասխանում է նրանց հարցերին։

Մի առիթով դերասանուհին նշել է, որ իր հանդիսատեսին, հետևորդներին անչափ սիրում է և հնարավորինս անկեղծ է նրանց հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: