Մարիամ Փաշինյանը եղբոր հետ նոր լուսանկար է հրապարակել

Մարիամ Փաշինյանն իր սոցցանցային էջում վերջին գրառումից հետո եղբոր հետ նոր լուսանկար է հանրայնացրել: Մարիամի վերջին գրառումները իրեն սուտ մեղադրանքներ վերագրած անձանց համապատասխան արձագանքներն էին:

Նոր հրապարակված լուսանկարներում քույր ու եղբայր Վերնիսաժի հարակից տարածքում գտնվող այգում են: Նրանք, ինչպես միշտ, այս պարագայում ևս պահպանել են հակահամաճարակային կանոնները՝ բացօթյան, բայց հանրային հանդիսացող տարածքում դիմակ կրելով:

Մարիամի հրապարակած լուսանկարի ներքո տեղ են գտել տարատեսակ մեկնաբանություններ: Կան Մարիամին քննադատողների, կան նաև Փաշինյան քույր ու եղբորն իրենց զորակցությունն ու սատարումը հայտնող մարդիկ:

Այդպիսի օգտատերերը նրանց հորդորում են ականջալուր չլինեն բարին չկամեցող մարդկանց զազրախոսություններին:

«Ազգի տականքից չե´ն վիրավորվում, նրանք չկան այդքան: Վայելեք Ձեր երիտասարդ կյանքը ինչպես կամենաք: Դուք ամենահարգարժան ու սիրելի, ամենաազնիվ ու պատվախնդիր ծնողների արժանի զավակներն եք: Մեր զորացրված զինվորին էլ շնորհակալություն երկու տարի պատվով` սահմանը պահելու համար»,- գրել է օգտատերերից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: