Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2008 թվականի իր ծննդյան օրվանից

Մ. Փաշինյանը նոր լուսանկարային հիշողություն է հրապարակել, սակայն անցյալից: Լուսանկարին կցված Մարիամի բառախաղային մեկնաբանությունից պարզ է դառնում, որ այն արված է 2008 թվականին:

Մարիամը գրել է. «2008 թվական, ծննդյանս օրը, Նվերը` երկրի հակառակ կողմից»: Հիշեցնենք, որ այդ թվականի գարնան մեկնարկը ցավալի էր ու ողբերգական: Մարտի մեկի դեպքերի ուրվականը մեզ հետ է մինչ այսօր. դեռ իր վերջնական հանգուցալուծմանը չի հասել այդ գործով դատավարությունը:

2008 թվականի նոյեմբերի 24-ին Մարիամը տոնել է ծննդյան տասնամյակը, սակայն նրա կողքին չի եղել հայրը: Ինչպես հայտնի է, մարտիմեկյան իրադարձություններից հետո Ն. Փաշինյանը միառժամանակ գտնվել է ընդհատակում:

Մինչ հայրն ընդհատակում էր, ընտանիքը փորձում էր ապրել բնականոն կյանքով, իսկ նա գաղտնի ճանապարհներով իմանում էր ամեն ինչ, նույնիսկ կարողանում էր բալիկներին ուրախացնել հեռվից՝ նրանց նվերներ ուղարկելով:

Ն. Փաշինյանի ընդհատակյա կյանքը հետո վերածվեց գրքի, որը «Երկրի հակառակ կողմը» վերնագիրն ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: