Ինչպես հայտնի է, Մարիամը բարձրագույն կրթություն ստացել է ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: Այն օրերին, երբ Հայաստանը հեղափոխական շարժումների մեջ էր, Մարիամն արտերկրում՝ Էստոնիայում ավարտական քննություններ էր տալիս:
Հիշեցնենք, որ էստոնական այս համալսարանը հոգեհարազատ ու ծանոթ է հայ ժողովրդին, քանի որ այստեղ իր կրթությունն է ստացել նաև մեր մեծ գրող Խաչատուր Աբովյանը:
Համալսարանը Խ. Աբովյանի երկու հարյուր ամյակին ընդառաջ նշանավորել և տոնել էր մեծ գրողի ծննդյան օրը:
Ի վերջո, ավարտելով Էստոնիայի ազգային համալսարանը՝ Տարտուի համալսարանը, Մարիամը վերադառնում է հայրենիք՝ ստանալով բակալավրի կրթություն:
Նա անձամբ խիստ կարևորում է դրսում կրթություն ստանալուց հետո հայրենիք վերադառնալը և գիտելիքները սեփական երկրի զարգացման գործին ծառայեցնելը:
Այսօր Մարիամը վերահրապարակել է իր ուսանողության վերջին օրվա՝ ավարտական օրվա լուսանկարները, որոնք արդեն երկու տարվա պատմություն ունեն:
Մարիամը հիմա արդեն աշխատում է, նա ստարտափ ընկերության համակարգող է: