Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

Մարիամ Փաշինյանն այսօր բավականին հետաքրքիր օր է ունեցել: Նա իր ինստագրամյան հարթակի պատմությունների բաժնում կիսվել է իր օրվա տարբեր դրվագներով: Այդ դրվագներից մենք իմանում ենք, որ Մարիամն այսօր եղել է համերգի:

Նա ներկա է գտնվել Ռուֆթոփ օֆիս կոչվող ժամանցի վայրում տեղի ունեցած երաժշտական երեկոյին: Փոքրիկ նկարահանված դրվագ դնելով իր սիրելի երաժշտական խմբի՝ Օն Փլեյի ելույթից՝ Մարիամը գրել է, որ շատ էր կարոտել նրանց ելույթներին:

Մարիամը նաև տեղադրել է իր լուսանկարը, որում երևում է, թե նա ինչ տեսքով ու հագուստով է գնացել երաժշտական երեկոյին: Նա եղել է սև զգեստով, կարմիր պայուսակով: Առաջինը, որ նկատում են այս օրերին Մարիամի էջի հետևորդները, այն է, որ Մարիամը զգալիորեն նիհարել է ու շարունակում է նիհարել:

Մարիամի տեղադրած լուսանկարի հետևի պլանում երևում է նրա եղբայրը՝ Աշոտը, ով լուսանկարում բժշկական դիմակ է կրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: