««Մարշրուտկաների» մեջ համավարակի այս օրերին քիթ-քթի, փոր-փորի կանգնելուց չի վախենում, բայց․․․»

Անահիտ Քեշիշյանը գրում է․ «Զարմանալի հայը։  «Մարշրուտկաների» մեջ համավարակի այս օրերին քիթ-քթի, փոր-փորի կանգնելուց չի վախենում, բայց Covid-ի դեմ պատվաստումից, որը գրանցել է 99.9% ապահովություն, վախենում է։

— Ծխում է, ծխում, ծխում, ծխելով խոսում, ծխելով պարում, ծխելով տան պատերը ներկում, ծխելով երկաթ զոդում ու դեռ պատանի տարիքից, բայց պատվաստումից վախենում է։

— Մեքենան այնպես է վարում է ասես videogame-ի մեջ լինի՝ ամեն օր վկա լինելով նոր վթարների, բայց պատվաստումից վախենում է։

— Փողոցն անցնում է ուզած տեղով, ուզած ժամանակ ու վտանգում իր սեփական կյանքը, բայց պատվաստումից վախենում է։

— Շինարարական աշխատանքների ժամանակ մի քանի հարկ բարձրանում է ճոճվող տախտակների վրա՝ առանց ապահովության գոտիների և պատմում, թե քանի-քանիսն են ընկել ոտք ու գլուխ ջարդել ու նույնիսկ մեռել, բայց պատվաստումից վախենում է։

— Մեքենայի շարժիչի մեջ պայթուցիկ գազ է լցնում, բայց պատվաստումից վախենում է։ — Բենզինի լցակայանում սիգարետը վառ պահում է ձեռքում և պատվաստումից վախենում է։ Ցանկը երկար է։ Պատվաստումից վախենում է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: