Մարտին Մկրտչյանը նոր պրեմիերա է ներկայացրել. «Անթերի ես / Քուլա Քուլա», բաց չթողնեք

Մարտին Մկրտչյանը միառժամանակյա դադարից հետո այսօր պրեմիերա է ներկայացրել: Նա հանդես է եկել միանգամից երկու երգի կատարմամբ՝ «Անթերի ես / Քուլա Քուլա»: Երգիչը երգերի միավորմամբ կառուցված տեսահոլովակը ներկայացրել է իր սոցհարթակում՝ գրելով.

«Ողջո՜ւյն, իմ աշխարհասփյուռ հանդիսատես: Կարոտած ու անհամբեր սպասում եմ մեր ջերմ և բազմամարդ հադիպումներին, որոնք տևական ժամանակ է խաթարվել են պանդեմիայի պատճառով: Հույսով եմ, որ շուտով հնարավորություն կընձեռնվի կրկին վայելելու ձեր ներկայությունն ու ջերմությունը»:

Հանրայնացված տեսահոլովակի առաջին չորս րոպեն «Անթերի ես» երգն է, որը սիրելի անձնավորության գովք է իրենից ներկայացնում, իսկ մյուս երգը՝ «Քուլա Քուլա» վերնագրով սիրային գեղեցիկ պատմություն է:

Տեսահոլովակը հիմնականում երգչի մարդաշատ համերգներից կտրված պատկերներ, ջերմ դրվագներ են, որոնցում ակնառու է երկրպագուների մեծ սերը երգչի կատարումների նկատմամբ:

Մարտին Մկրտչյանի նոր կատարումները ներկայացված են վարը: Կարող եք ունկնդրել՝ թողնելով ձեր կարծիքները, որը կարևոր է երգչի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: