Մարտունիում վիրավորված ֆրանսիացի լրագրողի մահվան լուրը սուտ է. մանրամասներ

Այսօր Արցախյան տարածաշրջանի Մարտունիում բավականին թեժորեն են ընթացել մարտական գործողությունները, իսկ հետո նաև հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ հակառակորդի անպատասխանատու գործողությունների արդյունքում վիրավորումներ են ստացել լրատվական միջոցների մի շարք ներկայացուցիչներ, որոնց մեջ եղել են հայեր, ֆրանսիացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է, լրատվական միջոցների ներկայացուցիչներըմշտապես և բոլոր պարագաներում անձեռնմխելի են համարվում, սակայն ադրբեջանցիների համար այս կանոնը ևս չի գործում, չնայած, որ լրատվական միջոցների ներկայացուցիչները ունեցել են համապատասխան պատշաճ տարբերանշաններ՝ սովորական քաղաքացիներից ու զինծառայողներից տարբերվելու համար:

Վիրավորում ստացած լրագրողների հատկապես ծանր է եղել Լե Մոնդե ֆրանսիական լրատվամիջոցը ներկայացնող լրագրողներից մեկը, ում անմիջապես վիրահատել են, իսկ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ շուտով հատուկ օդանավ կուղարկի իրենց լրագրողին տեղափոխելու համար:

Սակայն քիչ առաջ հանրայնացվեց ցավալի լուր այն մասին, որ լրագրողի կյանքը փրկել չի հաջողվել: Սակայն Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտարարություն են տարածել՝ ժխտելով, հերքելով լուրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: