Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մարզի համար

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակցուհի Ա. Մելքոնյանը իր սոցցանցային հարթակում հրապարակում է հանրայնացրել՝ սեփական մտահոգությունները կիսելով հանրության հետ: Մտահոգությունները Մարտունու քաղաքապետի աղջկա նշանդրեքի արարողության հետ են կապված:

Ա. Մելքոնյանի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ նշանդրեքի արարողությունից ընդամենը երկու օր առաջ քաղաքապետի տիկինն ու տղան տաքություն են ունեցել և համապատասխան թեստ են հանձնել: Սակայն, չսպասելով դրանց արդյունքներին, նրանք մասնակցել են իրենց աղջկա նշանդրեքի արարողությանը՝ կրկնելով էջմիածնեցի տիկնոջ սցենարը:

Նշանդրեքի հետո քաղաքապետն իր գործընկերների հետ մի խնջույքի է մասնակցել, որը կազմակերպվել է Արմաղանում: Այդ ամենից հետո միայն ստացել են թեստերի պատասխանները, որոնցով, ցավոք, հաստատվել է նրանց մոտ համավարակի առկայությունը:

Դրանից հետո փակվել է քաղաքապետարանը, այն բոլոր անձիք, ովքեր մասնակցել են նշանադրության խնջույքին, մեկուսացվել են: Այս ամենից հետո օգտատերը հռետորական հարցում է անում պատկան մարմինների առկայության և վերահսկողության մասին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ վարը:

Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող…

Опубликовано Արմինե Մելքոնյան Пятница, 4 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: