Մարտ Բաբայանը երկար դադարից հետո նոր երգ է ներկայացրել. բաց չթողնեք

Մարտ Բաբայանը միառժամանակ չէր երևում նոր նորություններով: Նրա ներկայացրած վերջին երգը բավականին լավ ընդունելության էր արժանացել, երգվում էր շատերի կողմից, սիրելի էր դարձել շատ-շատերին:

Երկար դադարից հետո նա նոր գործով է ներկայացել, որը նորից ռուսերենով է, վերնագրված է «Թռչուն» («Птица»): Երգի երաժշտությունը Մարտ Բաբայանինն է: Երգում նա հավատարիմ է մնացել իր նախկին ոճին:

Երգը բավականին թեթև հնչողություն ունի և հաճույքով է լսվում: Թեմատիկան սերն է, սիրելի կին էակը, ում սիրո համար տղան պատրաստ է հրաժարվել իր համար ամենից կարևոր բանից՝ սեփական ազատությունից՝ այն փոխարինելով սիրելիի հետ լինելու հաճույքի հետ:

Ռիթմիկ երգի հետ բավականին ներդաշնակ կերպով համադրվում է գունագեղ անցումներով հետաքրքիր հոլովակը, որը ոճային առումով դարձյալ որոշակի առնչություններ ունի երգչի վերջին տեսահոլովակի հետ: Հոլովակում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է դարձյալ Մարտ Բաբայանը:

Ստորև ներկայացնում էնք Մարտ Բաբայանի նոր երգը, որի մասին ձեր կարծիքները կարող եք թողնել մեկնաբանությունների բաժնում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: