Մեդիա ոլորտի հայտնի փորձագետ Ս. Մարտիրոսյանը նշում է ծննդյան քառասունյոթամյա հոբելյանը: Նա ծնունդով Երևանից է: Ավարտելով Չեխովի անվան դպրոցը՝ Ս. Մարտիրոսյանը կրթությունը շարունակել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում:
ԵՊՀ-ն ավարտելուց հետո Ս. Մարտիրոսյանը շարունակել է ուսումնառությունը՝ ընդլայնելով հետաքրքրությունների շրջանակը: Ուսումնասիրել է մշակութաբանություն ու փիլիսոփայություն: Զբաղվել է իրավապաշտպանական գործունեությամբ, ինչպես նաև լրագրությամբ:
Ս. Մարտիրոսյանի համահեղինակությամբ հինադրվել է Արեգնազան կրթահամալիրը: Այժմ մեդիա ոլորտում հեղինակավոր փորձագետի համբավ ձեռք բերած մասնագետը դասավանդում է ԵՊՀ-ում, ինչպես նաև մի շարք դպրոցներում:
Ս. Մարտիրոսյանը ոչ միայն տեղեկատվական տիրույթի անվտանգությամբ ու մեդիա ոլորտի նոր հնարավորություններով ու զարգացման միտումներով է զբաղվում, այլ նաև զբաղվում է մարքեթինգով: Նա ժամանակին նաև շինարարությամբ է զբաղվել:
Քսանյոթ տարի առաջ նա ընտանիք է կազմել Թամարա Հովնանյանի հետ: Նրանք երեք զավակ են ունեցել. երկու դուստր և մեկ որդի, ովքեր արդեն բավականին հասուն մարդիկ են: