«Մեզ բացակա չդնեք…» դերասան Գևորգ Գրիգորյանն առաջնագծում է. զորահավաքին արձագանքել են մի շարք հայտնի դեմքեր

Համազգային զորահավաքին արդեն իսկ արձագանքել են մի շարք հայտնի դեմքեր: Դերասան Աղաս Մանուկյանը, ինչպես ամառային դեպքերի ժամանակ, այնպես էլ հիմա, առաջին արձագանքողներից է եղել: Նա ներկայացել է զինկոմիսարիատ՝ ստանալով համապատասխան ցուցումներ: Նա սպասելու է հատուկ կանչի:

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր մի քանի ընկերների հետ երեկ գիշեր բռնել է Ստեփանակերտի ուղին: Առավոտյան նա ուղիղ եթեր էր դուրս եկել Արցախից՝ հղելով կարևոր ուղերձ, այն է՝ կյանքը շարունակվում է:

Իսկ ահա հայտնի դերասան Գևորգ Գրիգորյանը, ինչպես գրել են նրա ընկերները, արդեն իսկ առաջնագծում է: Նա այնտեղ է հասել իր մոտոցիկլով՝ իր սոցհարթակում գրելով սահյանական հայտնի տողերը. «Մեզ բացակա չդնեք»:

Կամավորների շարքերը համալրելու համար իրենց պատրաստակամությունն են հայտնում մեծաթիվ քաղաքացիներ՝ միաժամանակ դրևորելով կամքի ու համարձակության անօրինակ վարք:

Ա. Հովհաննիսյանն իր վերջին բրիֆինգային խոսքում նշել է, որ այս պահին հակառակորդի թիրախում Մարտակերտ քաղաքն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: