«Մեծ աշխատանքիս դիմաց առաջին փոքր աշխատավարձս ստանալուց հետո…» Մարիամ Փաշինյանի ուշագրավ հրապարակումը

Մարիամ Փաշինյանը հրապարակում է արել՝ պատմելով սեփական փորձառության մասին: Անդրադառնալով սեպտեմբերի մեկի և գիտելիքի կարևորության գաղափարին՝ Մարիամը պատմել է, թե ինչպես է ինքն իր փորձով համոզվել, թե ինչ ուժ է գիտելիքը:

Իր հրապարակման մեջ Մարիամը պատմել է, որ տասնչորս տարեկան է եղել, երբ առաջին անգամ աշխատել ու գումար է վաստակել: Նա մեծ գործ է արել, սակայն չնչին գումար է վաստակել, ինչն էլ նրան մտորելու առիթ է տվել:

Այդ դեպքից հետո նա մտածել է, թե ինչ կարևոր է գիտելիք ունենալն ու դրանով գումար վաստակելը:

Մ. Փաշինյանն իր հրապարակման մեջ նաև կարևորել է այն փաստը, որ իմացությունը թույլ է տալիս մարդուն պաշտպանել սեփական իրավունքները աշխատանքի մեջ և ամենուր:

Մարիամն ուրախությամբ արձանագրել է, որ իր ընտանիքում մշտապես կարևորվել ու արժևորվել է կրթության դերն ու նշանակությունը: Մարիամի պատմությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից:

Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա առաջին աշխատանքիս (14 տարեկան էի) փոքր աշխատավարձը ստանալիս: Իհարկե շատերն են…

Опубликовано Մարիամ Փաշինյան Вторник, 1 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: