Սոֆի Մխեյանը նոր հրապարակում է կատարել իր օգտահաշվում և պատմել հետևորդներին իր նոր որոշման մասին։ Երգչուհին որոշել է հանրայնացնել այն լուսանկարները, որոնք վատ են ստացվել և չեն ֆիլտրվել։
Սոֆին նաև նշել է, որ առաջիկյում կհանրայնացնի այդ լուսանկարներիկ ստացված կադրերը, եթե իհարկե այս չստացվածները հավանումների արժանանան։ Սոֆի Մխեյանը մասնավորապես գրել է․ «Որոշել եմ այսուհետ ձեզ ներկայացնել նաև բոլոր այն լուսանկարները, որոնք համարվում են «չստացված» և դուք դրանք էդպես էլ չեք տեսնում։
Ինչո՞ւ, որովհետև սիրուն ու տասնյակ նկարներից 1 կամ 2 եմ ընտրում ու նոր տեղադրում համացանց, մեկ մեկ էլ մի քիչ ֆոտոշոփում, որ դուք տեսնեք, ինչ «անթերի եմ ես» ու չասեք, որ ձեզնից շատերը հենց էդպես չեն վարվում․ չեմ հավատաաաաա։
Եթե գնահատեք իմ այս քայլը, լայքեք ու գրեք, որ կադրն է ձեզ ամենաշատը դուր եկել «չստացվածներից», հաջորդ փոստում կտեղադրեմ հաջողված կադրերը։ Խոստանում եմ․․․ սկսեցինք»։