Մեղրեցի զինվորները վերդառնում են. ահա թե ինչպես են նրանց դիմավորում հարազատները

Զորացրման հերթական շրջափուլը համացանցը ողողել է սրտառուչ և հուզիչ հոլովակներով: Հերթական գեղեցիկ ու սրտամոտ հոլովակում պատկերված է մեղրեցի զինվորներից մեկի վերադարձը:

Նախ երևում է, թե ինչ խանդավառությամբ են մտերիմներն ու հարազատները նախապատրաստվել օրվան՝ տունն ու սեղանը զարդարելով տարատեսակ թեմատիկ ատրիբուտներով, ուտեստներով ու խորհրդանշական պարագաներով:

Բացի այդ, զինվորի համար գեղեցիկ նվերներ են պատրաստել: Նվերները հիմնականում զինծառայության տարբեր շրջանների լուսանկարներ են՝ ամփոփված գեղեցիկ լուսանկարների տուփում:

Եկող զինվորին մտերիմները սպասում են տան բակում՝ դարձյալ տոնական սեղանի, ուրախությունը նշանավորելու համար օգտագործվող շամպայնի և երաժշտության ուղեկցությամբ:

Արտաքին հետաքրքիր ու թեմայի շրջանակներում արված նախապատրաստություններից ու ձևավորումներց զատ, առավել կարևոր է մարդկանց տրամադրությունն ու այն հույզերի տարափը, որ հորդում է տեսանյութից այս կողմ՝ փոխանցվելով դիտողներին:

Այդ զգացողություններն անհնար են համեմատել ուրիշ ոչնչի հետ: Հուզառատ տեսարանը ներկայացնող գեղեցիկ հոլովակը կարող եք դիտել կից:

Մեղրեցի զինվորները վերադառնում են

Մեղրեցի զինվորները վերադառնում են:Խաղաղ ծառայություն, բարի վերադարձ բոլորին:

Опубликовано ARPI photography Суббота, 25 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: