Արայիկ Հարությունյանը ապշեցուցիչ հայտարարություն է հրապարակել՝ տեղեկատվություն տալով երեխա-ծնող թեմային առնչվող մի զարմանալի իրողության մասին, որն ապշեցրել է նրան:
Նախարարը գրել է, որ իրենց հատուկ ստորաբաժանումը հեռախոսային զանգ է ստացել, որով պարզվել է, որ ծնողը ցանկացել է քննարկել երեխայից հրաժարվելու պայմանները հատուկ նպատակներով:
Նախարարը մանրամասնել է խոսքը՝ ասելով, որ ծնողը ցանկացել է հրաժարվել իր երեխայից, որպեսզի նրան այլ խնամակալ ձևակերպելու հնարավորություն լինի: Այլ խնամակալ ձևակերպելու նպատակը երեխային էլիտար դպրոցում տեղավորելն է եղել:
Փաստորեն, ծնողը ցանկացել է էլիտար համարվող դպրոցում աշխատող որևէ մեկին ձևակերպել որպես իր երեխայի խնամակալ, որպեսզի երեխան կարողանա, հնարավորություն ունենա հաճախել տվյալ «էլիտար» դպրոցը:
Նախարարն ապշած է տվյալ հանգամանքով: Ինչպես գրառման մեջ է գրել, խոսքեր չի գտնում մեկնաբանելու այդ իրողությունը: Նա իր զարմանքն է արտահայտել սոցցանցային գրառման մեջ, որը ներկայացված է կից: