«Մենք արդեն երեքով ենք.» Լենա Նազարյանի ամուսինն ուշագրավ լուսանկար է հրապարակել՝ պատմելով նորածին որդու մասին

Ինչպես նախապես հայտնել էինք, Լ. Նազարյանն այս խառնիխուռն շրջանում, երբ բոլորը տարատեսակ քննարկումներով են զբաղված, հասցրել է մայրանալ՝ լույս աշխարհ բերելով իր առաջին բալիկին:

Լ. Նազարյանի ամուսինը՝ Նարեկը, սոցցանցային իր էջում մի գեղեցիկ ւ ուշագրավ ընտանեկան լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքն է սիրելի տիկնոջ ու նորածին բալիկի հետ:

Նարեկը գրել է, որ իրենք արդեն երեքն են դարձել: Նա նաև հայտնել է, որ նորածին որդուն անվանել են Զավեն:

Լուսանկարում ընտանիքի անդամները համալրված կազմով հիվանդանոցից տուն են վերադառնում: Ն. Բաբայանն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել նաև այն բժիշկներին, ովքեր օգնել են տիկնոջը բարեհաջող հաղթահարել ծննդաբերական դժվարությունները:

Լ. Նազարյանի ամուսին մասնավորապես առանձնացրել է բժիշկ Դրամփյանին և Վահան Վարդապետյանին՝ նրանց յուրահատուկ երախտիք հայտնելով:

Շնորհակալանքի հաջորդ շարքը նոր ծնող դարձած ընտանիքին ջերմ ու բարի մաղթանքներ հղած ընկերներին է ուղղված:

Понравилась статья? Поделиться с друзьями: