Երգերի հեղինակ Գայանե Թադևոսյանը գրում է. «Մենք Արցախում տուն ունենք։ Հիմա գիտե՞ք՝ ինչ են անում մերոնք, ինչ են անում դեռ էնտեղ ապրող իմ ընկերներն ու հարազատները. իրերն են հանում տներից, հեռախոսով պատերն են նկարում, որ գոնե հետո հիշելու բան ունենան, իսկ վերջում արցունքոտ աչքերով էլ այրում են դժվարությամբ շենացրած ու ոտքի հանած տները, որ էդ սատանայի հովանավոր ցեղերը ոչ մի բանից չկարողանան օգտվել։
Իսկ դուք շատ ճիշտ եք անում, որ ավերում եք մեր ունեցածն ու պատրաստվում եք վաղվա հանրահավաքին։ Հա՛, չմոռանաք պուպուշ շորեր հագնել, տաք հագնվել, դիմակ դնել, որ չհիվանդանաք։ Դե՜, ոնց ես գիտեմ՝ ձեր կաշին մի տեսակ շատ թանկ է ձեզ համար, չէ՞. 5000 դրա՞մ, թե՞ տաս։ Կներեք՝ մոռացել եմ…
Կուզե՞ք՝ ես էլ գամ հետներդ. լավ, բարձր, կարգին գոռում եմ, ասեմ ավելին՝ մինչև 4-րդ օկտավա հասնող թույն ձայն ունեմ։ Գա՞մ, որ միասին իշխանափոխություն անենք ու ներքին թուրքերին նորից առաջին պլան բերենք։
Առաջնագծում նյարդերից մատները կրծող ընկերներիս հետ եմ խոսում։ Բոլորը, անխտիր՝ բոլորը նույն բանն են ասում՝ բանակի հրամանատարության կազմի 40%-ը ծախված դավաճան էր, վերջին պահին մեծ մասը հրաժարվել են կռվել, եղած զենքերն էլ ցած են դրել։ Ու թե ո՞վ կամ ովքե՞ր են դրա հետևում կանգնած, անպայմանորեն ի հայտ են գալու (հոտած մթերքը հոտով էլ գտնում են)։
Մեծ հարց է առաջանում, որ եթե չստորագրվեր էդ խայտառակությունը՝ հետոն ի՞նչ էր լինելու (հեշտ պատասխան է, գոնե դրա տրամաբանությունը կունենաք )։ Իսկ հիմա ամենկարևորը՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞ր մի մազոխիստը, իմանալով, որ ամեն բան էս տեսակ ավարտ կունենար, մեր թառլան առյուծներին կտաներ մսաղացի բերանը…
Չնայած, ճիշտ եք անում. ծառը, որ ներսից հիվանդ է լինում, կապ չունի՝ ինչքան լավն ու համեղ են պտուղները, այրում են, որ վնաս չտա։ Մեր ներքին տшկшնքներն ու հիվանդություններն էնքան շատ են, որ որքան էլ փորձենք համեղ պտուղներ տալ, առը հա՝ թե կտանք։
Առաջնագծի տղերքը, հերոսացած տղերքի պապաները, Արցախում իրենց տներն այրող իմ բարեկամներն ու ընկերները կոչ են անում միավորվել, վերջ տալ էս խառնաշփոթին, փորձել միասնական լուծումներ փնտրել ու մտածել հետագա անելիքների մասին, իսկ դուք շամպայն եք բացում, ժպիտով սելֆի եք անում, իշխանափոխություն եք պահանջում։ Ինչների՞դ վրա եք էդքան ուրախ, այ բաշիբոզուկներ. որ վերջապես ձեր հողերն անցան դրա՞նց…
Գնացեք, ընկերնե՛ր, գնացեք, փոխեք իշխանությունը, ջարդեք, փշրեք, իրար կարգին ուշունց տվեք, քայքայեք ունեցածն էլ, հավեսով վերանանք բոլորով։ Ի՞նչ ապրելու բան ե՞նք որ… Ու շատ ափսոս, որ Մոնթեներն էլ են Հայ, մենք էլ…»
Խոհանոցի Դիզայնի 2021 թվականի տենդենցների մասին նորությունները իմացեք ահա այս հղումով