Ինչպես շատ հայերի, Հենրիխ Մխիթարյանին նույնպես մարդկայնորեն հանգիստ չի տալիս այն, ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում:
Նա, օգտվելով իր էջի հայտնիությունից և աշխարհում ունեցած իր հեղինակությունից, ամեն կերպ փորձում է իր հեղինակությամբ օգտակար լինել ճակատագրական ժամանակաշրջան ապրող իր հայրենակիցների համար:
Սիրված ֆուտբոլիստն իր սոցհարթակում պարբերաբար կադրեր է հանրայնացնում, որոնցում երևում է, թե ինչպես են ոտքի ելել աշխարհի համայն հայությունը և աշխարհին դիմում կարևոր կոչով, այն է՝ կանգնեցնել ադրբեջանական ու թուրքական ղեկավարներին:
Դրվագներում ակնառու է, թե ինչպես են հայերը արտասահմանյան տարբեր քաղաքների փողոցներում գունավոր փոշու, հայկական դրոշի ուղեկցությամբ շրջում և վանկարկում, որ իրենց խաղաղություն են ուզում Հայաստանի ու Արցախի համար:
Հ. Մխիթարյանը, իր էջում տեղադրելով այդ ակցիայից մի ազդեցիկ հատվածներից դրվագներ, միացել է հայերին կոչին՝ նշելով, որ Արցախն ամուր է, իսկ մենք խաղաղություն ենք ուզում: