«Մենք կարող է թեքվենք, բայց երբեք չենք կnտրվի…» աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերն ի լուր աշխարհի կիսվել է հայերի մասին իր տպավորություններով

Նախորդ հոդվածներից մեկում առիթ ունեցել ենք խոսելու ամերիկացի հայտնի երաժիշտ Դանիել Դեքերի հետ, ով իր ընտրությամբ ու հոգու թելադրանքով իրեն հայ է համարում և այս դժվարին օրերին ֆիզիկապես գտնվում է հայերի կողքին:

Նա իր սոցհարթակային հրապարակումներում հաճախ է պատմում Հայաստանի, հայերի, Երևանի մասին՝ ընդգծելով այն պայծառն ու լուսավորը, որը տեսնում է այստեղ:

Իր հերթական հրապարակման մեջ երաժիշտն իր սոցցանցային ընկերների հետ կիսել է իր տպավորությունները, որոնք այս օրերին ստացել է երևանյան ու հայաստանյան միջավայրից:

Նա գրել է, որ այս օրերին Երևանում անհանգիստ հանգստություն է. լուռ են համերգասրահներն ու սրճարանները, սակայն այս լուռությունը չպետք է շփոթել թուլության հետ, քանզի Հայաստանն ուժեղ է:

Երաժիշտը նշել է, որ հայերն իրենց ողջ պոտենցիալով կենտրոնացել են հակառակորդին հաղթելու համար: Նա խոստովանում է, որ ամբողջ կյանքում նման «կшտшղի» հայրենասիրություն չի տեսել: «Մենք կարող է թեքվենք, բայց երբեք չենք կnտրվի»,- գրել է Դ. Դեքերը:

There is an uneasy calm in Yerevan these days. The concert halls and cafes are silent and the conversations are serious….

Опубликовано Daniel Decker Понедельник, 19 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: