Մենք կիսագաղութ ենք ու վարվում են էնպես ինչպես ուզում են․ Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյան․ Մինսկի խմբի ձևաչափը մնում է ամենալեգիտիմը այս պահին, այնուամենայնիվ ի նկատի պիտի ունենանք, որ խարխլված է։ Արդյունավետ աշխատելը անհրաժեշտություն է։ Մենք կիսագաղութ ենք ու վարվում են էնպես ինչպես ուզում են, եթե մնանք այդ ռեզերվացիայի սահմանին, մնակու ենք էսպես խեղճ։

Հիմա սովետական սահմաններ են վերականգնում, որի համար հաստատ դասաստան է լինելու, չի հաջողվելու իրենց ու իրենց ռուսական տերերին։ Սակայն այս խավարից հիասթափվելը լուծում չէ։ Ակնհայտ է, որ այն տարածաշրջանային կառուցվածքը, որը Լենինն ու Աթաթուրքը գծեցին ու դրանից հետո թուլացած ՌԴ-ն զիջեց գոտիներ, էնպես էլ հիմա էլ է զիջելու ու մեր հաշվին։

Մեր գործոնի հարցը կա, երկու կողմի համար էլ խիստ աննպաստ է հայկական գործոնի կայացումը։ Իրենք հայկական գործոնի կայացմանը խոչընդոտում են։ Լավագույն դեպքում նախատեսում են դանդաղ մահացող ռեզերվացիայի մեջ պահելը։

Հիշում ենք, որ 20թվականի համաձայնագրով, պարտադրվեց օկուպացնել։ Հիմա նորից Զանգեզուրի հարցը կենսական է դառնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: