Մենք չենք պարտվել, մեր զինվորականը անվեհեր է եղել․ Լ․ Շիրինյան

Լ․ Շիրինյան․ Ֆրանսիան ըստ այդ բանաձևի ընդունում է ԼՂԻՄ սովետական տարածքը ու իրավունքը ինքնորոշման, իսկ Ադրբեջանը դառնում է ագրեսիվ պետություն։ Սա նշանակում է գիծը շարժվեց, քանզի Ֆրանսիան երկրորդ երկիրն է լոկոմոտիվ Եվրոպայի։ Իհարկե, ամենը նաև կախված է Բայդենից, քանզի Բայդենը դեմոկրատ է, իսկ դեմոկրատները այլ ուղղություն ունեն։

Բայդենը ավտոկրատ ղեկավարում չի սիրում, իսկ մեր երկիրի հարևանները էդպիսին են։ Ես դավանում են պոլիտիկայի իրատեսությանը, որը լինում է գործընթացի խորքի վերլուծության հետ։ Ինձ համար ուղենշային է եղել Դեկարտի սկզբունքը՝ «մտածում եմ գոյություն ունեմ»։ Հետևաբար, պետք է իշխանության հետ լինել էնքան ժամանակ, քանի այն պետության հետ է։

Ես գիտեմ, որ մենք արարչագործարական ժողովուրդ ենք։ Մենք այն ժողովուրդը չենք․ որ ցնդենք ու վերանանք։ Մենք չենք պարտվել, մեր զինվորականը անվեհեր է եղել։

Մենք թուրքի հետ գործ ունենք ու չպիտի ողորմենք խաղաղություն։ Հիմա մեզ թողեցին էնքան ինչքան հաղթողը ուզեց, այսինքն մեզ պետք է հաղթել, որ մենք էլ ուզենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: