«Մենք պայմանավորվում ենք , որ շատ արագ 2 կողմերի զինված ուժերը հեռանում են սահմանից․․․»․ ահա թե ինչպիսին է Փաշինյանի՝ խնդրի խաղաղ հանգուցալուծման պլանը․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիկի մարզ՝ սահմանամերձ հատվածներև տեղում ծանոթացել իրավիճակին։ Հայտնել էր, որ առաջիկա ժամերին պատրաստվում է ներկայացնել պլան, որը իրենից ներկայացնում է առկա խնդրի լուծումը՝ խաղաղ ճանապարհով։

Այնուհետև նիստ է հրավիրել և տեղեկացրել, որ ցանկանում է կիսվել տպավորություններով և հանդես գալ խնդրի խաղաղ լուծման առաջարկով, ապա նշել է՝ Գեղարքունիկում իրադրությունը լարված է և այն աճող լարվածություն է։

Նշել է, որ առաջարկը ուղղված է ոչ միայն հայ հանրությանը, այլև Ադրբեջանի կառավարությանը։ Իրավիճակը չհանգուցալուծելու դեպքում սադրանքը կվերածվի լայնածավալ բախման։

«Մենք պայմանավորվում ենք , որ շատ արագ 2 կողմերի ուժերը քայլային եղանակով հեռանում են սահմաններից։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով կտեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբից, որից հետո միջազգային հովանու ներքո կկայանա սահմանային ճշգրտման աշխատանքներ»,- ասել է Փաշինյանը։

Ընդգծել է, որ խոսքը Սոտք Խոզնավար սահմանային տարածքների մասին է։ Առավել մանրամասն տեղեկացեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: