«Մեռնեմ ջանիդ, դու չմտածես…» գերի ընկած հայ սպան 2 երեխա ունի. մանրամասներ

Մարտունեցի Գ. Ալավերդյանն օրերս հայտնվել է մտահոգ հանրության ուշադրության կիզակետում: Նրա՝ պատահաբար մոլորվելու և հակառակորդի սահմանում գտնվելու փաստը միջազգային կառույցների ուշադրության և մտահոգության ծիրում է գտնվում:

Հայտնի է, որ Գուրգենն ապրում է իր տիկնոջ ու մոր հետ: Նա փոքրիկ բալիկներ ունի: Գուրգենի մասին պատմել է Մարտունու քաղաքապետը, ով անձամբ ապրում է Գուրգենի ընտանիքի հարևանությամբ:

Մտահոգվելու լուրջ առիթ է դարձել հակառակորդ կողմի տարածած այն տեսանյութը, որտեղ ակներև է, որ Գուրգենին պարտադրել են վերարտադրել, ընթերցել նախօրոք պատրաստված տեքստը: Վահան Մելիքյանն իր էջում անդրադարձել է այս թեմային:

Նա, դիմելով Գուրգենին, գրել է, որ չմտահոգվի, որևէ մտավախություն չունենա իր սպայական հեղինակության համար, քանզի հայրենիքում միանգամայն պարզ է, որ արտաբերվող տեքստը նա ոչ թե ասում է, այլ պարտադրված ընթերցում:

Նա իր հրապարակումն ավարտել է այն հավատով, որ սպան շուտով հետ է վերադառնալու, իսկ այստեղ նրան սիրով սպասում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: