«Մերոնք սահմանին այ սենց ամուր կանգնած են.» եզդի համայնքը շարունակում է իր նվիրյալ աջակցությունը

Եզդի համայնքը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր անմնացորդ նվիրվածությունը Հայաստանին ու Արցախին: Նրանք բոլոր դժվարին իրավիճակներում և ամեն անգամ կանգնել են իերնց հայ եղբայրների ու քույրերի կողքին՝ դրսևորելով անհավանական ու հիացմունքի արժանի խիզախություն:

ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բակոյանը, դեռ ընթացիկ իրադարձությունների ամենասկզբից իր խորհրդարանական ելույթի ժամանակ հայտարարել էր, որ եզդի համայնքը վճռականորեն կանգնելու է հայերի կողքին:

Նա դրանից հետո իր սոցհարթակում կանոնավոր կերպով ներկայացնում է այն հերոսությունները, որոնք այս օրերին իրականացրել և շարունակում են իրականացնել մեր եզդի եղբայրներն ու քույրերը:

Եզդի համայնքը կազմել է կամավորների ջոկատներ, որոնց անդամագրվել են նաև տիկնայք: Ընդ որում, լուսանկարում պատկերված տիկինը վիրավորում է ստացել:

Նշենք, որ այս ջոկատին առանց վարանելու միացել է նաև մեր հերոսներից Քյարամ Սլոյանի եղբայրը. նրան ճանապարհել է մայրը: Այս օրերին եզդիները մեծ հերոսություններով, առյուծասիրտ պահվածքով են աչքի ընկնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: