«Մեր առաջին պարը…»․ Հրաչ Մուրադյանը դստեր հետ հեքիաթային տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է Հրաչ Մուրադյանն արդեն  դուստր ունի։ Նա արդեն մեկ ամսից ավելի է ինչ երջանկացնում է հայրիկին, մայրիկին և ր բոլոր հարազատներին։

Փոքրիկի ծնողները հաճախակի են կիսվում դստեր փոքրիկ ձեռքբերումներով և ցույց տալիս հանրությանը,  թե ինչպես է մեծանում իրենց հրաշքը։ Դստերը հաղորդավարն անվանակոչել է Միա։ Անվան ընտրության հարցում ամիսներ առաջ Հրաչը դիմել էր հետևորդներին և օգնություն խնդրել։

Երիտասարդ հայրիկն ընտրեց հենց Միա անունը։ Այսօր Հրաչը շատ գեղեցիկ տեսանյութ է հանրայնացրել, որն ասես հեքիաթից կամ ամանորյա ֆիլմից մի հատված լինի։ Տեսանյույթում հայրիկը պարում է դստեր հետ։

Հնչում է ամանորյան գեղեցիկ երաժշտություն, որը լրացնում է տոնական միջավայրը։ Տեսանյութին կից Հրաչ Մուրադյանը գրել է․ «Մեր առաջին պարը…»։

Հրաչի հետևորդները հավանումների են արժանացրել գեղեցիկ տոնական տեսանյութը և մեկնաբանություններում հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով և գեղեցիկ գրառումներով։ Տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: