Հայտնի դերասանական զույգի կրտսեր դստեր ընտանիքի հետ նախօրեին կատարված դժբախտ ու ողբերգական դեպքը ցնցել է բոլորին: Ա. Մարությանի դուստրը՝ Թամարան, երաժշտական նվագախմբի ղեկավար էր, դիրիժոր և աշխատում էր երաժշտական դպրոցում:
Դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանն այսօր մի քանի հրապարակումներ է իր էջում արել՝ արտահայտելով իր անամոք ցավն ու ափսոսանքը երիտասարդ ու պայծառ գործընկերուհու անժամանակ ու ցավալի վախճանի առիթով: Նա ներկայացրել է իր լուսավոր ընկերուհու բոլոր լավ հատկանիշները:
Ն. Դիվանյանը սրտի կսկիծով է հիշում այն բոլոր լուսավոր ու պայծառ օրերը, այն ուրախ պահերը, որ միասին ապրել ու իրար հետ կիսել են իրենք:
Նա հանրայնացրել է նաև մի փոքրիկ հոլովակ, որում Թամարա Մարության ղեկավարությամբ Երգ Երգոց հաղորդաշարի շրջանակներում ելույթ են ունենում երաժշտական դպրոցի սաները:
Ն. Դիվանյանը նաև իրենց պայծառ օրերը հիշեցնող լուսանկարներ է հրապարակել: Ն. Դիվանյանի հրապարակած լուսավոր նկարներն ու երաժշտական դպրոցի սաների գեղեցիկ կատարման հոլովակը ներկայացնում ենք ստորև: