Փաստաբան Ն․ Նորիկյան․ Մենք գործ ունենք ողբերգական դրվագներից մեր պատմության ու հաղթահարման համար տիտանական ջանքեր են պետք, հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարելու վիճակը։ Ներքաղաքական հարցերը պիտի հաղթահարվեն։ Ակնհայտ է մի բան, որ հարվածը չափազանց մեծ է։
Մենք կորցրել ենք անկախության ձեռքբերումները՝ հաղթանակի արժեքը ու պետք է հասկանալ, որ այսքան զոծողությունների գնով էլ այդ հարցը չենք լուծել։ Մտել ենք նոր էտապ կարգավորումների։ Չկար մի այլ տեսանելի լուծում քան կռիվը։ Նախորդող տարիներին քաղաքական էլիտան փողզիջումային տարբերակներին չանսաց ու խուսանավեց և չնախապատրաստեց հանրությանը։ Քարոզչական առումով էլ պետք էր ձևավորել այդ գաղափարը։
Բանակի առումով էլ անվտանգային միջավայր չստեղծեցինք։ Մեր դիմադրողականության նվազում եղավ, մենք չպատկերացրեցինք, որ չենք հաղթի։ Կեղծ հայրենասիրական ընթացքների արդյունքն է սա։ Մենք աշխարհաքաղաքական տրամադրություն չձևավորեցինք ու չկարողացանք օրակարգ թելադրող դառնալ ու դրա արդյունքում զրկվեցինք։
Բայց ելքեր կան ու նախևառաջ կոնցեպտը պիտի հասկանանք հետագայի։