«Մեր կարգին արտիստ Արսենը Սաֆարյան դիրքերում ա, մի նկար է տարածվել…»

Ինչպես հայտնի է, երգիչ Ա. Սաֆարյանն արդեն օրեր շարունակ արցախյան դիրքերում է: Այնտեղից մի լուսանկարային դրվագ է հանրայնացվել, որն էլ դարձել է թեժ քննարկումների ու անհարկի շահարկումների թեմա: Այս առիթով երիտասարդ գրող Վարդան Սմբատյանն իր սոցհարթակում գրում է.

«Մեր կարգին արտիստ Արսենը Սաֆարյան դիրքերում ա, մի նկար է տարածվել, օգնում է, կարտոֆիլ է մաքրում։ Մի քանի քյառթ սուտի հայրենասեր գրել են քոմենթներում.

— Ամոթ ա, արա տղա եղի մի քիչ գնացել ես կարտոլ մաքրե՞ս։

Ու ոնց չվիրավորես էս տեսակ տհաս գյադեքին։ Մարդ չի ամաչում ամեն ինչով օգնում է կռվող տղեքին դուք ինչ եք անում արա ի՞նչ։

Ձեր սիրելի քյառթն ու բայաթին եք լսում ու ինքնահաստատվում՝ բլթացնում եք մի հանքի։ Դիվան քշող հшյվшններ։ Չդիմացա կներեք հա պիտի տեղը դնենք սրանց շատ են երես առել»,- հրապարակումն ավարտել է երիտասարդ գրողը:

Понравилась статья? Поделиться с друзьями: