«Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանն ուշագրավ լուսանկար է հրապարակել

Արփի Գաբրիելյանն ամուսնու և մյուս գործընկերների հետ այս օրերին զբաղված են «Ֆեյք մամա» հեռուսասիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանման գործընթացներով, որը կոչվում է «Ֆեյք պապա»:

Հեռուստանախագծում ընդգրկված շատ հայտնի դեմքեր իրենց սոցհարթակային պատմություններում ներկայացնում են նկարահանման գործընթացների մասին:

Չնայած այս զբաղված գրաֆիկին, Արփին նաև ժամանակ է հատկացնում իր բալիկին, ով արդեն բոլորելու է ծննդյան երեք ամսյա հոբելյանը: Արփին սիրում է ֆիքսել բալիկին քնած ժամանակ՝ ստանալով գեղեցիկ կադրեր:

Նա այդ կադրերով կիսվում է նաև իր էջը հետևող երկրպագուների հետ: Հերթական նոր լուսանկարում փոքրիկ Ռոբերտ Ծառուկյանը դարձյալ քնած է:

Արփին, լուսանկարին մայրական մեկնաբանություն կցելով, նշել է, որ Ռոբերտն իրենց կյանքի իմաստն է: Ռոբերտը այս անգամ էլ է ձեռքը գլխի տակ դրած քնել:

Դատելով ծնողների նախորդ հրապարակած լուսանկարներից՝ դժվար չէ հասկանալ, որ դա Ռոբերտի քնելու սիրած դիրքն է: Փոքրիկը քնած է՝ բարձերով շրջապատված:

Понравилась статья? Поделиться с друзьями: