«Մեր հաղթանակը նոր է սկսվում իր նոր ու մեծ ուժով, և նոր գրավված տարածքներով…» Լոռու մարզի Երդվյալ Ազատամարտիկների Միություն նախագահ Գրիգ Հարությունյան

Ազգանուշ Դարբինյան օգտատերն իր սոցհարթակում հանրայացրել է Լոռու մարզային տարածաշրջանի ազատամարտիկների միության ղեկավար Գրիգ Հարությունյանի կոչն ու անդրադարձը բոլոր այն վերլուծաբաններին, որոնց նա համարում է «Սուտի քաղաքագետ-ռազմագետ» կիսահայրենասերներ:

Գրիգ Հարությունյանն այդ վերլուծաբաններին անվանում է աննպատակ բրնձողներ: Նա վստահ է, որ հերոսներ ծնող մեր ազգի մեջքը գետնով չի տա, ինչպես չի տվել երբևէ, և նա դեռ նոր պետք է հաղթանակներ տոնի:

Գ. Հարությունյանը գրում է, որ ինչպես Կարեն Ջալավյանն է սկզբնական շրջանում գիշերային մարտերի արդյունքում կարողացել Գետաշենը գրավել՝ ստանալով Արցախի հերոսի բարձրագույն կոչում, ինչպես մեր հերոսական հզորները կարողացել են օրեր առաջ հետ բերել Ջրակնը (Ջաբրայիլ), այնպես էլ բոլոր մյուս հողերն են հետ վերադարձվելու, մի բան էլ ավելի են հետ բերելու:

Գ. Հարությունյանն անվերապահ և միանշանակ հավատում է առաջիկա պատմական հաղթանակի գաղափարին, քանզի այլ տարբերակ չկա:

Понравилась статья? Поделиться с друзьями: